ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է քաղաքացի Արտակ Բեգլարյանի facebook-ի իր էջում տեղադրված այն հայտարարությունը, որ ԱԳՆ խախտում է Սահմանադրությունը' մերժելով ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ուսանելու նրա իրավունքը։
«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների:
Իրականությունը հետեւյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտական գրավոր քննությունների համար:
Հարկ է հաշվի առնել նաև, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ՝ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ։ Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն»,-ասել է Տ. Բալայանը։
ԱԳՆ. «Դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ»