Նարիշկին. «Խաղաղության վերականգնումը հնարավոր է երկխոսության և փոխզիջման ճանապարհով» (տեսանյութ)
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով։ Այդ մասին, ТАСС–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
«Խաղաղության վերականգնումը հնարավոր է երկխոսության, փոխզիջման ճանապարհով, և հարկավոր է մշտապես երկու կողմերից հասնել այդ երկխոսությանն ու փոխզիջմանը»,- ընդգծել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանն «այս շատ բարդ հակամարտության ողջ ընթացքում վարել և վարում է ինտենսիվ աշխատանք, նաև՝ Մինսկի խմբում՝ այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով»։
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան այլ երկրներ, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- նշել է Պետդումայի խոսնակը:

7or.am