Հարցազրույց

04.04.2016 11:45


Ա. Բաղդասարով. «Ագրեսորը չի հանդարտվի, մինչեւ «չպոկես նրա բոլոր ատամները»»

Ա. Բաղդասարով.  «Ագրեսորը չի հանդարտվի, մինչեւ «չպոկես նրա բոլոր ատամները»»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի հետ` վերջին օրերին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների եւ պատասխան քայլերի անհրաժեշտության վերաբերյալ:

- Պարո՛ն Բաղդասարով, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի պատասխան գործողությունները:

- Ես կարծում եմ, որ պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկել եւ պատասխան հզոր հարված հասցնել: Անհրաժեշտ է հարվածներ հասցնել ագրեսորի ռազմական եւ ադմինիստրատիվ ենթակառուցվածքներին, եւ այդ կերպ ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք:

- Այդ թվում Ադրբեջանի նավթամուղներին եւ գազամուղների՞ն:

– Անպայման: Ես դրա մասին էլ հենց ասում եմ: Ենթակառուցվածքներին հասցված թիրախային հարվածներից հետո պետք է դուրս գալ Կուրի ձախափնյա շրջան, որտեղից անցնում են Բաքվի նավթագազային բոլոր ուղիները, այդ թվում՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, եւ կտրել այն: Եվ երբ միջազգային հանրությունը սկսի «ոռնալ», պետք է նրանց պատասխանել, որ մենք մեր առջեւ մարտական առաջադրանք ենք դրել եւ ագրեսիային ի պատասխան՝ պետք է առաջանանք:

- Տեղեկատվություն ստացվեց, որ մարտադաշտում Ադրբեջանի կողմից կռվել են նաեւ թուրք հատուկջոկատայինները, ինչի մասին վկայում էր զոհվածների հանդերձանքը:

– Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ակնհայտ է: Թուրքական ղեկավարությունը բազմիցս կոչ է արել պատերազմել Լեռնային Ղարաբաղի հետ: Նրանք բացահայտ կերպով հայտարարեցին` «սկսեք պատերազմը, մենք ձեզ կաջակցենք»: Թուրքիան եւ Ադրբեջանը հակահայկական եւ հակառուսաստանյան քաղաքականություն են վարում:

- Ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը: Ինչպիսի՞ գործողություններ ակնկալել Մոսկվայից:

– Ռուսաստանը հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին: Սակայն Հայաստանը տարածաշրջանում նրա միակ դաշնակիցն է: Պարզ է, որ Ռուսաստանը պետք է այս հակամարտությունում աջակցի Հայաստանին: Ամենակարեւորը` ագրեսորը չի հանդարտվի, մինչեւ «չպոկես նրա բոլոր ատամները»: Ես գիտեմ ադրբեջանցիների հոգեբանությունը. հայերի առաջին իսկ հաջողությունից հետո նրանց շրջանում սարսափելի խուճապ կսկսվի:

ԳԱԼԱ

Այս խորագրի վերջին նյութերը