Աշխարհ

04.04.2016 11:15


Ս. Թանկյան. «Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը»

Ս. Թանկյան. «Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը»

Աշխարհահչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան էջում վերստին անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը։ Ըստ երաժշտի՝ ստեղծված իրավիճակում ակնհայտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործոնը։

«Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պրն. Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը, ով իր հերթին փորձում է շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունից: Սա դիտվում է որպես ապտակ ԱՄՆ փոխնախագահին ու պետքարտուղարին Ադրբեջանի կողմից: Արդեն ժամանակն է, որ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» եզրույթն ու ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»»,-գրել է Սերժ Թանկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը