Լրահոս

02.12.2009 15:34

ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Բանակցային գործընթացի տրամաբանությունը պետք է փոխվի»

ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Բանակցային գործընթացի տրամաբանությունը պետք է փոխվի»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Հայելի» ակումբում ասել է, որ պետք է փոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը, այլապես անխուսափելի է, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներն անընդհատ բախվելու են, ինչը փակուղի է նշանակում։

-Այս բանակցություններն ընթանում են որոշակի շրջանակում։ Այդ շրջանակը պարտադրված է։ Այդ շրջանակում մեզ համար շահեկան ելքեր, ցավոք, ես չեմ տեսնում։ Այս շրջանակում այդ ելքերը լավագույն դեպքում տարածքային զիջումներն են Ադրբեջանին, վատագույն դեպքում՝ տարածքային զիջումներն առանց Ղարաբաղի կարգավիճակի։ Իսկ ամենասարսափելի տարբերակն այն է, որ կլինեն զիջումներ առանց Ղարաբաղում հայության պահպանության,- նշել է Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացի ներկա տրամաբանությունը չի կանխում նաև պատերազմի վերսկսման վտանգը.

-Ընդհակառակը. մենք Ադրբեջանին գայթակղում ենք պատերազմական գործողությունների միջոցով լուծել ԼՂ-ի հիմնախնդիրը, ինչի նախադրյալները (ֆիզիկական, նյութական, ռազմական) այսօր չկան, բայց մթնոլորտը և բանակցային այս ձևաչափն արդեն իսկ այդ նախադրյալներն ստեղծում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։