Աշխարհ

03.04.2016 16:40


Էրդողան. «Քրդական հարցի շուրջ մեր և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձենում են»

Էրդողան. «Քրդական հարցի շուրջ մեր և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձենում են»

Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները քրդական հարցի շուրջ մերձենում են: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Ջոն Քերրին վստահեցրել են, որ թույլ չեն տա քրդերին պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում:

«Այժմ մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության և քրդերի ինքնապաշտպանության ուժերի հետ կապված մեր և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձենում են», - հայտարարեց Էրդողանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը