Լրահոս

02.12.2009 15:21

ՀՀԿ պատգամավորն ասել է, որ տարածքներ-ԼՂ կարգավիճակի դիմաց հարցը դեռևս չի քննարկվել

ՀՀԿ պատգամավորն ասել է, որ տարածքներ-ԼՂ կարգավիճակի դիմաց հարցը դեռևս չի քննարկվել

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների  համատեղ հայտարարությանը՝ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «Հայելի» ակումբում առաջընթաց և Հայաստանի համար խոշոր հաղթանակ է անվանել այն, որ «Ադրբեջանի կողմից արդեն ընդունվում է ինքնորոշման փաստը», և վերջինը դարձել է քննարկման առարկա։ Գ. Մելիքյանը նաև նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած փաթեթային լուծման տարբերակը ևս սկսում է տեղ գտնել բանակցային գործընթացում, և Ղարաբաղի կարգավիճակի ու տարածքների հարցը պետք է փաթեթային տարբերակով լուծվի։

Այդուհանդերձ, քիչ հետո հանրապետական պատգամավորը վստահեցրել է.

-Տարածքներ փոխանակելու ինքնորոշման փոխարեն որևէ հարց դեռևս չի քննարկվել և այս պահին չի կարող քննարկվել, որովհետև սկզբունքները դեռևս հաստատված չեն։ Եվ դրա վրա դեռևս բավական աշխատանք կա կատարելու, և կարծում եմ, որ մինչև տարեվերջ մադրիդյան սկզբունքները հիմնական ձևով արդեն կներկայացվեն հաստատման։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի պահանջում այդ տարածքները։ Իհա՛րկե պահանջում է։

Իսկ մադրիդյան սկզբունքների հաստատումից հետո, Գ. Մելիքյանի խոսքերով, հայկական կողմը պետք է բարձրացնի բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցը։

-Համոզված եղեք, որ բանակցությունների շարունակությանը Ղարաբաղը, որպես կողմ, պարտադիր կարգով մասնակցելու է,- նշել է ՀՀԿ պատգամավորը,- որևէ պայմանագիր անընդունելի կլինի, եթե դրա տակ չկա ԼՂ-ի ստորագրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։