Լրահոս

03.04.2016 12:40


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նոր հեռախոսազրույցներ է ունեցել Ս. Օհանյանի և Էդ. Նալբանդյանի հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նոր հեռախոսազրույցներ է ունեցել Ս. Օհանյանի և Էդ. Նալբանդյանի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց են ունեցել ‪Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Այսօր նոր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ արտգործնախարարության ու ՀՀ պաշտպանության ղեկավարների միջև, որոնց ընթացքում քննարկվել է զինված հակամարտության գոտում իրավիճակի զարգացման դինամիկան», - հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնեթդինովը:

Բացի այդ, նա հավելել է, որ Սեյրան Օհանյանի կողմից սպառիչ տեղեկություններ են ստացել տեղի ունեցած զինված բախումների վերաբերյալ։

«Կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», - եզրակացրել է Զայնեթդինովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը