Լրահոս

02.12.2009 15:00

Սաֆրաստյանի տպավորությունն աթենքյան հանդիպումից

Սաֆրաստյանի տպավորությունն աթենքյան հանդիպումից

-Առաջին տպավորությունը, որ ես ինձ համար դուրս բերեցի աթենքյան հանդիպումներից, այն է, որ հիմնական գործող վեկտորները կիսում են այն մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է չխառնել, չնույնացնել ԼՂ հարցի կարգավորման հետ։ Դրանք տարբեր գործընթացներ են,-«Փաստարկ» ակումբում ասել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու շարունակել,- ուրախությամբ պետք է նշել, որ Թուրքիայի տեսակետը, որով նա փորձում է գործընթացները պայմանավորել մեկը մյուսով, լուրջ հետևորդներ չի գտնում։

Թուրքագետի կարծիքով՝ արցախյան հարցի կարգավորումը երկարատև, բարդ գործընթաց է. «Հակամարտությունը չի հասունացել լուծելու համար։ Այնպես որ, այդ գործընթացը պետք է երկարատև լինի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։