Աշխարհ

03.04.2016 09:40


Պան Գի Մունը խորապես անհանգստացած է ԼՂ–ում հրադադարի զանգվածային խախտումներից

Պան Գի Մունը խորապես անհանգստացած է ԼՂ–ում հրադադարի զանգվածային խախտումներից

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:

Պան Գի Մունը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի պահպանմանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի զանգվածային խախտումներից: Նրան հատկապես մտահոգում են ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի մասին լուրերը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաև լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ու բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրավիճակը» բանակցությունների հիմքով լուծելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը