Լրահոս

08.02.2011 18:12


Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է պեդոֆիլներին ամորձատել

Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է պեդոֆիլներին ամորձատել

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրադարձել է Հայաստանում մանկապղծության ահագնացող չափերին և նշել, որ այսօր մանկապիղծների համար օրենքով սահմանված պատիժը նման ծանր հանցագործության համար չնչին է։ Առավել ևս, որ 2009թ. անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից միայն 3 -ի դեպքում է նշանակվել ազատազրկում, իսկ մնացած դեպքերում սահմանվել է տուգանք։

-Այսինքն, մանկապիղծները վճարելով չնչին գումարներ՝ խուսափել են իրենց կատարած ծանրագույն հանցագործության համար պատասխանատվություն կրելուց,-հայտարարել է նա՝ առաջարկելով անչափահասների նկատմամաբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած անձանց դատապարտել ազատազկման 3-5 տարի ժամկետով, իսկ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարածներին՝ 2-5 տարի։

-Միջազգային փորձը վկայում է, որ սեռական բնույթի հանցագործությունների համար սահմանված պատիժներին զուգահեռ' սեռական ոտնձգություններ կատարած անձանց և պեդոֆիլների նկատմամբ նշանակվում է նաև հարկադրաբար կամ կամավոր ձևով իրականացվող վիրահատական կամ քիմիական եղանակով կատարվող ամրոձատում։ Այսօրինակ պրակտիկան կիրառվում է մասնավորապես Չեխիայում, Լեհաստանում, Գերմանիայում և այլն։ Մանկապղծությունը պետք է պատժվի հենց դրակոնյան օրենքներով,-եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը