Թուրքագետ. «Հայ–թուրքական հարաբերություններին թուրքական կողմը կանդրադառնա քրդական հարցին որոշակի լուծում տալուց հետո»
Քանի որ հիմա քրդական հարցն է թուրքական քաղաքական շրջանակների կիզակետում, և քանի որ քրդական հարցն է դրվել թուրք-ամերիկյան դիվանագիտական սակարկությունների սեղանի վրա, ուստի, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, հայ-թուրքական հարաբերություններին թուրքական կողմը կանդրադառնա քրդական հարցին որոշակի լուծում տալուց հետո։ Ռ. Սաֆրաստյանն այսպիսի կարծիք է հայտնել՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ըստ իրեն՝ ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը։
-Բայց մյուս կողմից ես համոզված եմ, որ դա պետք է տեղի ունենա ոչ շատ հեռու ապագայում, քանի որ հայ-թուրքական վերջին զարգացումներն ունեն որոշակի դինամիկա։
Թուրքագետը, սակայն, կարծում է, որ եթե թուրքական կողմը փորձի այդ դինամիկան խախտել, ապա դա կարող է ընդհանրապես խախտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացը։

7or.am