Աշխարհ

02.04.2016 18:53


Մոգերինին կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումները

Մոգերինին կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ և կոչ արել հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել հրադադարի խախտումները։

«Շփման գծի երկայնքով մարտերի մասին հաղորդագրությունները խոր մտահոգություն են առաջացնում: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Մոգերինին հավելել է՝ ԵՄ-ն ցավում է զոհերի համար, մասնավորապես խաղաղ բնակչության շրջանում:

«ԵՄ-ն ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին։ Մենք ակնկալում ենք, որ կողմերը խստորեն կպահպանեն հրադադարը, կխուսափեն ուժի գործադրումից և կվերսկսեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշվում է արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքում հրապարկված հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը