Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին «Интерфакс»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Այս դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է Զայնետդինովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են:
«Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ողջ լիարժեք տեղեկատվությունը։ Կարծում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Զայնետդինովը։
ՀԱՊԿ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

7or.am