Աշխարհ

02.04.2016 15:25


Պետդումայի պատգամավոր. «Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի ԼՂ–ում սկսված ռազմական գործողությունները»

Պետդումայի պատգամավոր. «Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի ԼՂ–ում սկսված ռազմական գործողությունները»

Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սկսված ռազմական գործողությունները։ Այս մասին «NEWS.am»–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Բորիս Ռեզնիկը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններին ու 12-ամյա տղայի մահվանը՝ պատգամավորը նշել է. «Ես դա ընկալում եմ որպես սեփական ցավ։ Քաղաքական գործիչները պետք է միջամտեն, ողջամտության կոչ անեն ու բանակցությունների սեղանի շուրջ նստեն, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Ցավակցում եմ զոհված տղայի հարազատներին ու ազգականներին»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային համայնքը Բաքվի նմանատիպ գործողությունները կանխելու համար՝ Բորիս Ռեզնիկը ասել է, որ հայտարարություններով պետք է հանդես գան ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իր խոսքը պետք է ասի նաեւ Եվրամիությունը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանն էլ անմասն չի մնա, քանի որ այդ տարածաշրջանում որոշակի պարտավորությունենր ունենք»,- հավելել է Պետդումայի պատգամավորը՝ պաշտպանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը՝ անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում։

«NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը