«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»,- РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունները։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն այդ հարցով խորհրդակցություններ է սկսել գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըկոչ էր արել հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել։
Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։
Զախարովա. «ՌԴ-ն ԼՂ հարցով խորհրդակցություններ է անցկացնում ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ»
«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»,- РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունները։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն այդ հարցով խորհրդակցություններ է սկսել գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել։

7or.am