Աշխարհ

02.04.2016 11:30


Պորոշենկոն ստել է. Օբամայի հետ բանակցություններ չեն եղել

Պորոշենկոն ստել է. Օբամայի հետ բանակցություններ չեն եղել

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Բարաք Օբամայի առանձնազրույցը հորինվածք է եղել։ Այս մասին հայտնում է «Lifenews»–ը։ Կիևցի գործիչը պարզապես տեսել է Օբամային, ինչպես Միջուկային անվտանգության գագաթաժողովի մյուս հյուրերը, սակայն որևէ բանակցություն չի եղել։

Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդի պաշտոնական կայքը հաղորդել էր, որ առաջնորդներն, իբր, մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում՝ մինսկյան պայմանավորվածություններն ու Ղրիմի հարցը։

Սակայն Պորոշենկոյի սուտը բացահայտել են բլոգերները, որոնց շփոթեցրել է հատկապես ուկրաինացու «ճմռթված» լուսանկարը՝ կեղտոտ կոշիկներով, որտեղ Պորոշենկոն սեղմում է Օբամայի ձեռքը։ Նույն սենյակում ու նույն դիրքում ամերիկացի նախագահը սեղմել է նաև մյուս առաջնորդների ձեռքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը