Աշխարհ

01.04.2016 20:30


Ռամզան Քադիրովն առաջարկել է Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել

Ռամզան Քադիրովն առաջարկել է Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել

Չեչնիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ կշնորհեր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Պուտինին: Իսկ էլ ո՞վ է վաստակել: Հո Մերկե՞լը չէ կամ Օբաման», - հայտարարել է Քադիրովն՝ ընդգծելով, որ հիանում է նախագահով, և որ նա զարմացրել է ողջ աշխարհին:

«Ամենալավ քաղաքագետները, գիտնականները, ինստիտուտները չեն կարող տեղը բերել: Այնքան ուժեղ ռազմավարություն ունի նա, այնքան խելացի է աշխատում: Նա այնքան վճռականորեն է որոշումներ կայացնում, որ դա կարող է միայն տաղանդավոր մարդն անել: Հանճար, որը նստած և ինքնուրույն որոշումներ է կայացնում: Փառք Ալլահին՝ ամեն ինչ ճիշտ է ստացվում, և դա ուրախացնում է: Մեր դիրքերն այնտեղ, որքան էլ նրանք փորձեն, երբեք չէին ընկնում: Նրանք ուղղակի այդպես ներկայացնում էին», - ասել է Քադիրովը:

Բացի այդ, նա քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

«Այժմ Ամերիկայի նախագահը խոսում է Պուտինի մասին, իբր նա այսպիսի-այնպիսի մամուլ ունի: Պատկերացրե՛ք, ամենաժողովրդավար պետության ամենաժողովրդավար նախագահը (չակերտներով) ոչնչացրել է մի շարք պետություններ, սպանում է հարյուր հազարավոր մարդկանց, ստանում Նոբելյան մրցանակ, խոսում ժողովրդավարության մասին, մամուլի մասին: Ծիծաղելի է», - եզրակացրել է Չեչնիայի ղեկավարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը