ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մարդկանց Սիրիա էին ուղարկում Վրաստանի և Ուկրաինայի տարածքով
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների, ովքեր Ուկրաինան և Վրաստանը որպես տարանցիկ երկրներ օգտագործելով՝ զբաղվում էին ահաբեկիչներին Սիրիա տեղափոխելով։
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, ահաբեկիչներին հաջողվել է Ղրղզստանիցերիտասարդ կանանց տեղափոխել Սիրիա Ուկրաինայով: Նշվում է, որ Ուկրաինայի տարածքում նրանք մի քանի օր են անցկացրել, ինչից հետո գնել են տոմսեր և մեկնել Ստամբուլ, որտեղից հեշտությամբ կարելի է հասնել Սիրիայի սահման: Կանանց զգուշացրել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընդունող կողմի հեռախոսահամարը նրանք կստանան միայն այն ժամանակ, երբ հասնեն Սիրիա, որտեղ նրանց պետք է դիմավորեին տղամարդիկ՝ հոգալով նրանց կենցաղային հարցերը:
Վրաստանի տարածքով մարդկանց Սիրիա էին տեղափոխում տաքսիներով կամ ավտոբուսներով, քանի որ դեպի Սիրիա ավիատոմսերը բավականին թանկ են:
Ուշագրավն այն է, որ տեղափոխման համար անհրաժեշտ գումարներնահաբեկիչները հավաքում էին մզկիթի այցելուներից՝ նվիրատվության տեսքով:
ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մարդկանց Սիրիա էին ուղարկում Վրաստանի և Ուկրաինայի տարածքով
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների, ովքեր Ուկրաինան և Վրաստանը որպես տարանցիկ երկրներ օգտագործելով՝ զբաղվում էին ահաբեկիչներին Սիրիա տեղափոխելով։
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, ահաբեկիչներին հաջողվել է Ղրղզստանից երիտասարդ կանանց տեղափոխել Սիրիա Ուկրաինայով: Նշվում է, որ Ուկրաինայի տարածքում նրանք մի քանի օր են անցկացրել, ինչից հետո գնել են տոմսեր և մեկնել Ստամբուլ, որտեղից հեշտությամբ կարելի է հասնել Սիրիայի սահման: Կանանց զգուշացրել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընդունող կողմի հեռախոսահամարը նրանք կստանան միայն այն ժամանակ, երբ հասնեն Սիրիա, որտեղ նրանց պետք է դիմավորեին տղամարդիկ՝ հոգալով նրանց կենցաղային հարցերը:
Վրաստանի տարածքով մարդկանց Սիրիա էին տեղափոխում տաքսիներով կամ ավտոբուսներով, քանի որ դեպի Սիրիա ավիատոմսերը բավականին թանկ են:
Ուշագրավն այն է, որ տեղափոխման համար անհրաժեշտ գումարներն ահաբեկիչները հավաքում էին մզկիթի այցելուներից՝ նվիրատվության տեսքով:
7or.am