ԲՀԿ պատգամավոր. «Վարկային ոլորտում տոկոսադրույքը 11% է` սարսափելի ցուցանիշ»
Վարկային ոլորտում տոկոսադրույքը կազմում է գրեթե 11%։ «Դուպլեքս» ակումբում այս մասին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Այսինքն, ՀՀ-ի կողմից ձեռք բերված ֆինանսական ռեսուրսները տնտեսվարող սուբյեկտներին են տրամադրվում 11% տարբերությամբ։ Դա, նրա խոսքերով, սարսափելի վատ ցուցանիշ է։
-Ամեն մի երկիր այդ տոկոսը մեծացնելով՝ տնտեսվարող սուբյեկտների համար շատ ծանր, մշուշոտ վիճակ է ստեղծում, և բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ (և առաջին հերթին սկսնակները) բացառված է, որ կարողանան մտնել տնտեսական գործունեության դաշտ, ավելին՝ այնտեղ համապատասխան գործունեություն իրականացնեն,-ասել է Վարդան Բոստանջյանը։
Նա նշել է, որ եթե գիտափորձ արվեր ու ԱՄՆ-ի նման մեծ ու հարուստ երկիրում մեկ շաբաթ տոկոսադրույքների այն մակարդակն ապահովվեր, ինչպիսին ՀՀ-ում է, իր կարծիքով՝ այդ երկիրը դրանից ավելի գոյատևել չէր կարողանա։

7or.am