Բելգիայի հյուրանոցատերը ձերբակալվել է ահաբեկչության մասին ապրիլմեկյան կատակի համար
Անհաջող ավարտ է ունեցել Բելգիայի Շառլերուա քաղաքի հյուրանոցատիրոջ ապրիլմեկյան կատակը։«DH.be»–ի փոխանցմամբ՝ տղամարդը հաղորդագրություն է ուղարկել ընկերոջը՝ հայտնելով, որ հյուրանոց է մտել երկու զինված անձ և պատանդ վերցրել բոլոր այցելուներին ու անձնակազմին։ Սակայն նրա մտքով չի էլ անցել, որ ընկերն անմիջապես ոստիկանություն կզանգահարի։
Մի քանի րոպե անց հյուրանոցը շրջափակվել է, և իրավապահները պատրասվել են գրոհել շենքը։ Տղամարդը, որն «ականապատել է» սեփական հյուրանոցը, ձերբակալության ժամանակ չի դիմադրել։
Այն բանից հետո, երբ կատարվածի հանգամանքները պարզվել են, հյուրանոցատիրոջը տարել են բաժանմունք՝ ցուցմունք տալու։ Անհաջող կատակի համար տղամարդուն խոշոր տուգանք և պարտադիր աշխատանքներ են սպասվում։
Բելգիայի հյուրանոցատերը ձերբակալվել է ահաբեկչության մասին ապրիլմեկյան կատակի համար
Անհաջող ավարտ է ունեցել Բելգիայի Շառլերուա քաղաքի հյուրանոցատիրոջ ապրիլմեկյան կատակը։ «DH.be»–ի փոխանցմամբ՝ տղամարդը հաղորդագրություն է ուղարկել ընկերոջը՝ հայտնելով, որ հյուրանոց է մտել երկու զինված անձ և պատանդ վերցրել բոլոր այցելուներին ու անձնակազմին։ Սակայն նրա մտքով չի էլ անցել, որ ընկերն անմիջապես ոստիկանություն կզանգահարի։

7or.am