Լավրով. «ԱՄՆ–ի հետ Ասադի ճակատագրի հարցով պայմանավորվածություններ չկան»
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցով որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ը փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։
«Կատարվում է փաստերի նենգափոխում, արտահայտվում է ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտում»,–ասել է Լավրովը։
Նախարարը հավելել է՝ համաձայն Սիրիայի աջակցության հարցով միջազգային խմբի և ՄԱԿ ԱԽ որոշումների՝ երկրի ղեկավարության ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեսթը հայտարարել էր, որ Սիրիայի քաղաքական կարգավորումն անհնար է գործող նախագահ Բաշար Ասադի՝ իշխանությունում մնալու դեպքում։

7or.am