Աշխարհ

01.04.2016 14:30


«Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել Մխիթարյանից

«Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել Մխիթարյանից
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել ՀՀ ազգային հավաքականի ավագ, դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»–ը՝ «gianlucadimarzio.com»-ին հղումով:
«Բորուսիայի» ղեկավարությունը 27-ամյա կիսապաշտպանին նոր պայմանագիր է առաջարկել՝ ավելի լավ պայմաններով:
Հիշեցնենք՝ Մխիթարյանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է 2017թ. թվականի ամռանը:

Ավելի վաղ նշվել էր, որ «Բորուսիայ­ում» Մխիթարյանի տարեկան աշխատավարձը պայմանագրի երկարաձգումից հետո ներկայիս 5,5 մլն եվրոյից կհասնի 7,5 միլիոնի:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում նաև այն մասին, որ Մխիթարյանով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենթուսը»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը