Աշխարհ

01.04.2016 11:30


ԻԼԻՊ–ն արգելել է քրիստոնյաներին լքել Ռաքքան

ԻԼԻՊ–ն արգելել է քրիստոնյաներին լքել Ռաքքան

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Սիրիայի Ռաքքայում արգելել են քրիստոնյաներին լքել քաղաքը։ Այս մասին տեղեկացնում է «LifeNews»–ը։

«Իրաքում և Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաները վտանգված են և գտնվում են անորոշ վիճակում։ Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքում, նամանավանդ ԻԼԻՊ–ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում քրիստոնյաները ողջ մնան», – հայտարարել է «Open Doors» ամերիկյան հասարակական կազմակերպության ղեկավար Դևիդ Քարրին։

Ըստ ԶԼՄ–ի՝ Ռաքքայում տվյալ պահին մնացել է մոտ 40 քրիստոնյա ընտանիք, որոնց ստիպել են գրանցվել և հարկ վճարել՝ չվնասելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը