Աշխարհ

31.03.2016 19:50


Հայտնի են զբոսաշրջային ամենաէժան և ամենաթանկ ուղղությունները

Հայտնի են զբոսաշրջային ամենաէժան և ամենաթանկ ուղղությունները

Զբոսաշրջության համար ամենաթանկ ուղղությունները ճանաչվել են Դուբայն ու ԱՄՆ Նյու Յորքը: Նման տեղեկություններ է հրապարակել «Daily Mail»-ը: Գները հաշվարկելու ընթացքում հաշվի են առել մեկ բաժակ գարեջրի, մեկ բաժակ սուրճի, ճաշի, մեկ շիշ գինու և հյուրանոցային համարի գները:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ Դուբայում մեկ օր անցկացնելու համար անձը ծախսում է մոտ 400 դոլար, իսկ Նյու Յորքում՝ մոտ 370 դոլար:

Զբոսաշրջության համար ամենաթանկ ուղղությունների աղյուսակի երրորդ տեղում է Բոթսվանան, չորրորդ տեղում` Մարրաքեշը, որին հաջորդում են Սիդնեյը, Լոնդոնը, Սինգապուրը, Կարակասը, Կանկունը և Լիման:

Իսկ ահա ամենաէժան ուղղությունը համարվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, որտեղ անցկացված մեկ օրվա արժեքը կազմում է մոտ 60 դոլար: Ցուցակում հայտնվել են նաև Տեներիֆեն, Բանգկոկը, Հանոյը, Քեյփթաունը, Ֆարուն, Օքլենդը, Կորֆուն, Շարմ-էլ-Շեյխը և Կուալա–Լումպուրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը