Աշխարհ

31.03.2016 20:30


Գիտնականները պարզել են Երկիր մոլորակի վրա առկա ջրի տարիքը

Գիտնականները պարզել են Երկիր մոլորակի վրա առկա ջրի տարիքը

Ուշագրավ հաշվարկներ են արել ՌԴ Վերնադսկու անվան գեոքիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտի գիտնականները Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մասնագետները եկել են այն եզրակացության, որ Երկիր մոլորակի վրա առկա ջրի տարիքը կազմում է մոտ 2,7 մլրդ տարի: Ջրի պաշարների տարիքը գնահատելու համար գիտնական Ալեքսանդր Սոբոլևը և նրա գործընկերները վերլուծել են մագմայական ապարի՝ կոմատիիթի բաղադրությունը:

«Մենք փնտրում ենք օլիվին հանքանյութի մնացորդներն այդ ապարներում և նայում ենք նրանց ներսը, որպեսզի գտնենք 2,7 մլրդ տարի առաջ հանքանյութում հայտնված հալված նյութի առկայությունը: Այդ կաթիլները, որոնք մարդու մազից էլ բարակ են, մեզ շատ կարևոր տեղեկություններ են տալիս, քանի որ պահպանվել են օլիվինում անփոփոխ վիճակում: Հենց նրանց մեջ էլ մենք գտել ենք ջուրը, որի քանակը կազմում է 0,6%` 20-50 անգամ ավելի շատ, քան ենթադրվում էր», - պատմել է Սոբոլևը:

Նշվում է, որ եթե առաջ գիտնականները կարծում էին, որ ջուրը հայտնվում է երկրակեղևի շերտերի տեղաշարժի արդյունքում, ապա այժմ կան հիմքեր ենթադրելու, որ հեղուկը գտնվում է այնտեղ մեր մոլորակի առաջացման սկզբից:

Գիտնականների կարծիքով հետագա հետազոտությունների արդյունքում կարող է պարզվել, որ ջուրը Երկիր մոլորակ է բերվել երկնաքարերի շնորհիվ կամ է՛լ ավելի վաղ՝ մոտ 4 մլրդ տարի առաջ, երբ մոլորակն արդեն գնդի ձև էր ստացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը