Տնտեսական

31.03.2016 16:55


ՀՀ ԿԲ և ԳԴՀ KfW բանկի միջև վարկային պայմանագիր է ստորագրվել

ՀՀ ԿԲ և ԳԴՀ  KfW բանկի միջև վարկային պայմանագիր է ստորագրվել

Մարտի 31-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում և Երևանում հիփոթեքային վարկավորմանը և էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն և արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը