Աշխարհ

31.03.2016 15:55


Ասադը պատրաստ է վաղաժամկետ ընտրությունների

Ասադը պատրաստ է վաղաժամկետ ընտրությունների

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ պատրաստ է դա անել այն դեպքում, եթե այդպես ցանկանա Սիրիայի ժողովուրդը։

«Դա կախված է Սիրիայի ժողովրդի դիրքորոշումից. կա՞ արդյոք ժողովրդական կամք վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու համար։ Եթե նման կամք կա, ապա ինձ համար դա խնդիր չէ»,–ասել է Ասադը՝ նշելով, որ միանգամայն բնականորեն կարձագանքի ժողովրդի կամքին, այլ ոչ թե ընդդիմադիր որոշ ուժերի։

Նա նաև հավելել է, որ վաղաժամկետ ընտրությունների պահանջն առաջ չի քաշվել որպես ներկա քաղաքական կարգավորման գործընթացի մաս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը