ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Թուրքիայում Ս. Կիրակոս եկեղեցու պետականացման հարցով դիմել է Օբամայի վարչակազմին
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման հարցով դիմել է ԱՄՆ–ի կառավարությանը։ Այս մասին հայտնում է «asbarez.com»-ը։
Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատասխանել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունն Անկարայում և հյուպատոսարանները Ստամբուլում ու Ադայանում հետևում են Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմանը, և վերջին օրերին այդ հարցը քննարկել են կենտրոնական կառավարության ու տեղի իշխանությունների հետ։
Թուրքական կառավարությունն ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացրել է, որ դա «բյուրոկրատական միջոցառում է»՝ վերջին ամիսների մարտերի ընթացքում վնասված կառույցների վերակառուցման համար։
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ողջունել է թուրքական կառավարության հետ այդ հարցով կապ հաստատելը՝ շեշտելով, որ Թուրքիայի այդ քայլը ոտնձգություն է կրոնական ազատությունների հանդեպ։
Հիշեցնենք՝ Թուրքիայի կառավարությունը Դիարբեքիրի Սուր շրջանի բազմաթիվ վայրեր, այդ թվում՝ եկեղեցիները պետականացնելու մասին որոշում է ընդունել։