Պեսկով. «ՌԴ–ն չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել իր քայլերը սեփական տարածքում»
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ղրիմում միջուկային զենք տեղակայելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը։
Պեսկովը շեշտել է՝ ՌԴ–ն չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել իր քայլերը սեփական տարածքում։
«Ինչ վերաբերում է Ղրիմում միջուկային թե ոչ միջուկային զենքին, ապա քանի որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում է, Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ քննարկել իր գործողությունները սեփական տարածքում, որոնք խստորեն համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պորոշենկոն Վաշինգտոնում հայտարարել էր, որ Ռուսաստանն, իբր, մտադիր է միջուկային զենք տեղակայել Ղրիմում։

7or.am