Լրահոս

12.10.2010 15:17


Երևանի քաղաքապետի կարգադրությամբ դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն

Հոկտեմբերի 11-ին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը տեղեկացնում է, որ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը հոկտեմբերի 12-ին ազատվել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նյութը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հրավիրված խորհրդակցությունում: Բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսևորումները բացառելու ուղղությամբ:

Ցավալի այս միջադեպը ևս մեկ առիթ է մտորելու, թե որքան անելիքներ ունեն դպրոցներում թե' ուսուցիչները, թե' իրենց երեխաներին դպրոց ուղարկող ծնողները:

                                                        Երևանի քաղաքապետարանի

                                              կրթության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը