Սերժ Սարգսյանն իր ուզածն անում է՝ որքան կարողանում է, և որքան թույլատրում է հանրությունը։
Նա նոր բան չի անում։ Մի անգամ դա եղել է, և դրա արդյունքները տեսել ենք։
ՀՀԿ ղեկավարի կիրառած կառավարման մեթոդն ամբողջությամբ փոխառված է բոլշևիկյանից։ Քաղաքական մենաշնորհն այլ բան չի էլ ենթադրում։ Կա՛մ ղեկավարն է հոշոտում «թիմակիցներին», կա՛մ «թիմակիցներն» են հեռացնում ղեկավարին (եթե «թիմակիցները» ղեկավարին հեռացնում են հանրության ակտիվ մասնակցությամբ, ապա ստեղծվում է դրական փոփոխությունների հնարավորություն)։
Եթե նախորդ դարի սկզբում բոլշևիկյան էքսպերիմենտը հսկայական տարածք ու ռեսուրսներ ունեցող կայսրությունում տևեց 70 տարի ու արժեցավ մի քանի միլիոն մարդու կյանք, ապա 21–րդ դարում բոլշևիկյան ոճի կառավարումը, մեծ հաշվով, անհնար է, բայց դրա իրականացման փորձը կարող է ճակատագրական լինել փոքրիկ Հայաստանի համար։ Այս ամենը մարդիկ բնազդով են զգում, և դա է պատճառը, որ 2008–ից հետո մեր երկիրը լքել է շուրջ 300 հազար մարդ։
«Վերջի բոլշևիկի» քարոզիչներն արդեն չեն էլ թաքցնում, որ նրա նպատակը ցմահ իշխելն է։ Ու որպեսզի դա նաև որոշակի փաթեթավորում ստանա, հայտարարում են, թե բա՝ Սերժ Սարգսյանը բարի է և ուզում է բարեփոխումներ անել, բայց ահա այս չար օլիգարխները և ՀՀԿ–ի ոչերիտթևական ներկայացուցիչներն են խանգարում։ Սա ստալինաբերիական հայտնի տեխնոլոգիա է, ըստ որի՝ երկրում տեղի ունեցող ամեն ինչի մեղավորը սրիկա չինովնիկներն ու «ժողովրդի թշնամիներն» են, իսկ ահա «վոժդն» անմեղ է և բարի։
Իրականությունն այն է, որ սարգսյանական նեղ թիմի համար «բարեփոխում» կոչվածը սեփականության լայնամասշտաբ վերաբաշխումն է հօգուտ մեկ մարդու և նրա ընտանիքի։ Փորձ է արվում «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ գերօլիգարխիկ համակարգ ստեղծել։
Կրկնենք՝ Սարգսյանն իր ուզածն անում է՝ որքան կարողանում է, և որքան թույլատրում է հասարակությունը։ Վերջինիցս է, հետևաբար, կախված, թե որքան հեռու կգնան նեոբոլշևիկները, և ինչքան կդիմանա Հայաստանը։
Բոլշևիզմի մետաստազները

Կորյուն Մանուկյան