Մեկնաբանություն

31.03.2016 11:35


Սերժ Սարգսյանի գրաֆիկը, Նիկոլ Փաշինյանի տվայտանքն ու Խաչատուր Սուքիասյանի ֆոտոսեսիան

Սերժ Սարգսյանի գրաֆիկը, Նիկոլ Փաշինյանի տվայտանքն ու Խաչատուր Սուքիասյանի ֆոտոսեսիան

Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» տարածել է հերթական «մուտիլովկան», ըստ որի՝ Վարդան Օսկանյանն, իբր, սպասում է անհրաժեշտ «մեսիջի», որպեսզի կարողանա հիմնադրել կուսակցություն (իրականում հիմնադրման գործընթացը վաղուց սկսված է)։ «Մուտիլովկայի» մյուս մասն էլ այն է, որ, իբր, Օսկանյանն այդ «մեսիջը» սպասում է Քոչարյան–Սարգսյան հանդիպումից հետո, և որ, իբր, այդ հանդիպումը ձգձգվում է ՀՀԿ նախագահի հագեցած գրաֆիկի պատճառով։ Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Տո ստին «էն բանից» անենք ...» «ոչ կոնվենցիոնալ» ձևակերպումը, բայց դե, դրա կարիքը չկա, քանզի ամեն ինչ պարզ է. մարդը «զակազ» է անում, այն էլ՝ շատ կոնկրետ տեղից եկած «զակազ»՝ ձեռքի հետ էլ «թաքուն» գովերգելով Սերժ Սարգսյանին, թե բա՝ գիտեք՝ նա ինչ դեմք է, որ Քոչարյանին չի ընդունում զբաղվածության պատճառով։

Այն, որ «զակազն» այդ շրջաբերականի ձևով մեկ կենտրոնից փոխանցվել է նաև մյուս ժողգործիքներին, կասկածից վեր է, քանզի «1in.am»–ի արտահաստիքային թղթակից ու համատեղությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր «աշխատող» Արամ Սարգսյանն էլ, մի փոքր այլ ձևակերպմամբ, նույն բանն ասաց։

Արամի ու Նիկոլի տարբերությունն այն է, որ վերջինս լրատվամիջոց ունի և «մուտիլովկայի» տարածման պատասխանատու գործը դնում է թերթի վրա, իսկ ահա Արամը ստիպված է անձամբ դհոլություն անել։

Ինչ վերաբերում է Նիկոլի տվայտանքներին և Սարգսյանի հագեցած գրաֆիկին, ապա այդ հարցով «Պատվավոր հաճախորդը» կարող է դիմել իր գաղափարակից ընկեր և հովանավոր Խաչատուր Սուքիասյանին, ով շատ լավ տեղյակ է Սերժ Սարգսյանի գրաֆիկներից, քանզի հաջողացրել է նրա «հագեցած» գրաֆիկի (ուտուշ–խմուշներ և այլն) արանքում հանդիպել և պայմանավորվել 2008–ի մարտի 1–ի տարելիցից անմիջապես հետո կազմակերպվելիք ֆոտոսեսիայի հարցով (Սասուն Միքայելյանը հույս ունի, որ իր հարցով էլ պայմանավորված կլինեն այդ ընթացքում, բայց դատելով ամենից՝ Նիկոլին ու իրեն քաղաքապետի ընտրություններից «քյար» կմնան զույգ «սապոգները»՝ որպես «Քաղաքացիական պայմանագրի» իրական արժեքի ցուցադրություն)։

Նիկոլը լավ կանի, որ Խաչատուրի հանդիպումից, ֆոտոսեսիայից ու պայմանավորվածություններից խոսի, իրենց համար Բ26–ից սպասվող «խեր խաբարից» խոսի, այլ ոչ թե էժանագին «մուտիլովկաներ» տարածի, այլապես Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Շմայսի տված որակումն ամբողջությամբ կնստի իր տեղը։ Թեև առանց դրա էլ ամեն ինչ իր տեղում նստած է։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Ի դեպ, Նիկոլի տարածած ամեն մի «մուտիլովկայի» համար հարվածի տակ են հայտնվելու իր քաղաքական ու ֆինանսական «պապաները»։ Սա՝ ի գիտություն «պապաների»։

Այս խորագրի վերջին նյութերը