Աշխարհ

31.03.2016 11:35


Թրամփն առաջարկել է պատժել աբորտ անող կանանց

Թրամփն առաջարկել է պատժել աբորտ անող կանանց

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ «աբորտ անող կանայք պետք է ինչ–որ կերպ պատժվեն»։ Այս մասին միլիարդատերն ասել է MSNBC հեռուստաալիքի հաղորդավար Քրիս Մեթյուսի հետ հարցազրույցում։

Լրագրողը մի քանի անգամ նույն հարցն է տվել Թրամփին՝ ի՞նչ նկատի ունի նա, և վստա՞հ է արդյոք իր խոսքերի ճշմարտացիության մեջ, սակայն հանրապետանն իրենն է պնդել։

«Պետք է ինչ–որ պատիժ լինի»,–շեշտել է նա։

Թրամփը վաղուց է հայտնի իբրև աբորտների հակառակորդ։ «Bloomberg»–ի փոխանցմամբ՝ դեռևս 1999–ին NBC–ի հետ հարցազրույցում նա հայտարարել է. «Ես ատում եմ «աբորտ» հասկացությունը և այն ամենը, ինչ կա դրա հետևում։ Ես ցնցվում եմ, երբ մարդիկ քննարկում են այդ թեման»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը