Օբաման կոչ է արել ՌԴ–ին բանակցել միջուկային արսենալների կրճատման հարցով
Միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Ռուսաստանին կատարել Միջին և փոքր հեռավորությամբ հրթիռների մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
«Washington Post»–ում հրապարակված համապատասխան հոդվածում Օբաման կոչ է արել խաղաղության ձգտել առանց միջուկային սպառազինության։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ երկու երկրներին հարկավոր է բանակցություններ անցկացնել միջուկային արսենալների հետագա կրճատման հարցով՝ շեշտելով, որ ՌԴ–ն և ԱՄՆ–ը պետք է կատարեն ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման մասին համաձայնագրով իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
«Այդկերպ 2018–ին ամերիկյան և ռուսական մարտագլխիկների թիվը կհասնի 1950-ականներից հետո ամենացածր մակարդակին»,–նշել է Օբաման։

7or.am