Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին
Այսօր Աթենքում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը`ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ` շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նախարարական նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ: