Աշխարհ

30.03.2016 10:00


ԱՄՆ ժամանած Էրդողանին սպաներն են ընդունել (տեսանյութ)

ԱՄՆ ժամանած Էրդողանին սպաներն են ընդունել (տեսանյութ)

ԱՄՆ–ում վերջին պատրաստություններն են ընթանում՝ կապված Միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովի հետ, որը մեկնարկելու է հինգշաբթի՝ մարտի 31–ին։ Գագաթաժողովին մասնակցում է ավելի քան 50 պետություն։ ՌԴ–ն որոշել է այս անգամ չմասնակցել դրան։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ–ը փորձում է իր ցուցումները պարտադրել մի շարք միջազգային գործակալությունների ու կազմակերպությունների։

Որոշ երկրների ղեկավարներ արդեն իսկ ԱՄՆ մայրաքաղաք են ժամանել։ Մինչև վերջին պահը հայտնի չէր՝ կժամանի՞ արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն նախօրեին երեկոյան Էնդրյուս ավիաբազայում վայրէջք է կատարել կարմրաճերմակ ինքնաթիռը, որի սանդուղքին հայտնվել է արևային ակնոցով Էրդողանը՝ կնոջ ուղեկցությամբ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այս անգամ անտեսել են թուրք առաջնորդի այցը. Էրդողանին միայն սպաներն են դիմավորել։

Եվ դա դեռ սկիզբն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Օբաման հրաժարվել է անձամբ հանդիպել Էրդողանի հետ՝ դրա անհրաժեշտությունը չտեսնելով։ Ամերիկացի նախագահի վարչակազմից հայնել էին, որ նա ժամանակ չունի։

Այդ նույն ժամանակ Ժողովրդա–հանրապետական կուսակցությունից թուրք խորհրդարանական Այքան Էրդեմիրը «Wall Street Journal»–ին ասել էր. «Էրդողանը Վաշինգտոնի համար խնդրահարույց դաշնակից է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը