Լրահոս

02.12.2009 10:12

Աթենքում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  մեկնել էր Աթենք։ Նա հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև տեղի է ունեցել եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև, որն ընթացել է աշխատանքային ճաշի ձևաչափով: Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Թուրքական կողմի խնդրանքով Է. Նալբանդյանը հանդիպել է նաև Թուրքիայի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավուդօղլուի հետ: Այն տևել է մոտ 30 րոպե և ավարտվել առանց լրագրողների համար արված հայտարարությունների։

Սակայն, ըստ «Անադոլու» գործակալության, կողմերը քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։