Թուրքիայից բացատրել են՝ ինչու են պետականացրել հայկական Ս. Կիրակոս եկեղեցին
Ուշագրավ պատճառաբանություն է գտել Թուրքիայի հիմնադրամների ընդհանուր տնօրեն Ադնան Էրթեմը Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումն արդարացնելու համար։ «Ակօս»-ի փոխանցմամբ՝ դա կատարվել է «պատմությունը պահպանելու» նպատակով։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Թուրքիայի կառավարությունը Դիարբեքիրի Սուր շրջանի բազմաթիվ վայրեր, այդ թվում՝ եկեղեցիները պետականացնելու մասին որոշում է ընդունել։
«Պետականացման այդ որոշումը պատմական կառույցների ու քաղաքացիական ճարտարապետության նմուշների դեմ չէ։ Հակառակը՝ պատմական կառույցների տեսքը մեջտեղ հանելու, դրանց շրջակայքի անհարմար շինությունները վերացնելու համար է ընդունվել։ 1980 թվականից հետո Սուրում ապօրինի շինությունների թիվն աճել է։ Պատմական շենքերի մոտակայքից դրանք վերացվելու են։ Այդ լիազորությունը միայն պատմական կառույցները պաշտպանելու նպատակով է օգտագործվելու՝ լինի մզկիթ, թե եկեղեցի։ Որոշումը դրանք պահպանելու նպատակով է կայացվել»,-ասել է Էրթեմը։

7or.am