Ստեփան Դանիելյան. «4+4-ը պետք է ծավալվի և վերածվի 2 միլիոնի ֆորմատի»
ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:
-Պարո՛նԴանիելյան,ՀԱԿ խմբակցությանղեկավարԼևոն ԶուրաբյաննԸՕ-իվերաբերյալ քննարկումներիժամանակ իշխանություններինառաջարկեց կազմակերպել 4+4+4 ձևաչափով քննարկումներ, ինչըենթադրումէհամապատասխանաբարիշխանության, ընդդիմությանևքաղհասարակությաններկայացուցիչներիներգրավումքննարկման մեջ: «Համագործակցությունհանունժողովրդավարության» ՀԿ-նևսներգրավվածէ գործընթացում: Դուքինչպե՞սեքգնահատումընդդիմադիրուժի՝նմանֆորմատով քննարկումներկազմակերպելուառաջարկը. ըստՁեզ՝ինչքանո՞վարդյունավետկլինի այն:
-Դեռևս 4+4+4-ի վերջին 4+4-ի ֆորմատով հանդիպում և քննարկում չի եղել, և դեռևս շուտ է միասնական տեսակետ արտահայտելը: Ես կարող եմ արտահայտել ընդամենը իմ տեսակետը: Նախ պետք է հասկանալ, թե որն է այդ բանակցությունների նպատակը, որից հետո կկարողանանք ենթադրություններ անել արդյունավետության մասին: Նախ 4+4+4 ֆորմատի մասին. իմ տեսակետով իրական ֆորմատը 1+1 է` Սերժ Սարգսյան + հանրություն: Առաջին 4-ը ներկայացնում են Սարգսյանին, իսկ 4+4-ը հանրությանը: Դա չի նշանակում, որ 4+4-ի ներկայացնում են ողջ հանրությանը. դա նշանակում է, որ այն պահանջները, որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանին` նրա ներկայացուցիչների միջոցով, այն հարցադրումներն են, որենք հուզում են ողջ հանրությանը: Հիմա խոսենք այն մասին, թե արդյոք այդ քննարկումները կարո՞ղ են լինել արդյունավետ: Իհարկե, չեն կարող: Հիմա Հայաստանում միամիտ մարդ չի մնացել, ով կհավատա, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնվի, որ իշխանության հարցը որոշվի իրական ընտրությունների միջոցով: Դրա համար չեն այդքան բարդ ճանապարհ անցել և անգամ փոխել Սահմանադրությունը և նրա միջոցով կառավարման համակարգը: Սակայն այդ բանակցություններին պետք է գնալ և փաստել, որ գործող իշխանությունը հրաժարվում է ընդունել այնպիսի օրենսգիրք, որը կունենա հանրային վստահություն: ԸՕ խնդրում կոմպրոմիսներ չեն կարող լինել: Դա քաղաքական զարգացման շուրջ տարբեր հայացքներ ունեցող խնդիրների քննարկումներ չեն, որ լինեն կոմպրոմիսներ: Սա կոնկրետ խնդիր է. ընտրությունների նկատմամբ կլինի՞ հանրային վստահություն, թե՞ ոչ: Այստեղ կոմպրոմիսներ չեն կարող լինել:
-Շատ կարևոր է այն, որ բանակցող կողմերը ոչ միայն կուսակցություններն են, այլև քաղաքացիական հանրության ներկայացուցիչները: Դա նոր որակ է բերում Հայաստանի քաղաքական կյանքում: Ինձ համար այդ ֆորմատի ձևավորումն ավելի կարևոր է, քան բուն բանակցությունները, որի նկատմամբ լայն հանրությունը հոռետեսական վերաբերմունք ունի: Կուսակցությունների դերը կարևոր է այն ժամանակ, երբ երկրում գործում է ընտրական համակարգը, երբ այն չի գործում, ապա դա արդեն ոչ թե կուսակցությունների խնդիրն է, այլ ողջ հանրության, և շատ խորհրդանշական է, որ կյանքը հանգեցրել է նրան, որ նման ֆորմատ է ստեղծվում: Ես սա դիտարկում եմ զարգացման համատեքստում: Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ արդյունք կունենան, իսկ այդ հարցում ոչ ոք պատրանք չունի, վերջին 4+4-ը պետք է շարունակի գործել և ծավալվել, մինչև չվերածվի 2 միլիոնի ֆորմատի:
-Խնդիրները շատ են և չեն սահմանափակվում միայն ընտրական գործընթացով, դա նաև քաղաքական փաստաթուղթ է: Սակայն ես կկենտրոնանայի միայն մեկ խնդրի վրա՝ մասնակիցների ցուցակների հրապարակում: Այսինքն, եթե դա ընդունում են, ապա մնացած հարցերի շուրջ կարելի է բանակցել, եթե ոչ, բանակցելու թեմա չկա:
–Չեմ մտահոգվում: Ինչպես նշեցի, իմ տեսակետով վերջին 4+4-ը պետք է ծավալվի և վերածվի մեծ աշխատանքային ֆորմատի, որը բաց կլինի բոլորի համար: Եթե հանրությունը չի կարողանում կազմակերպվել, ապա ոչնչի չի հասնի: Ես կարծում եմ, որ այնտեղ կկարողանան ընդգրկվել բոլոր այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրության փոփոխման հարցում բանակցությունների չեն գնացել:
Ստեփան Դանիելյան. «4+4-ը պետք է ծավալվի և վերածվի 2 միլիոնի ֆորմատի»
ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԸՕ-ի վերաբերյալ քննարկումների ժամանակ իշխանություններին առաջարկեց կազմակերպել 4+4+4 ձևաչափով քննարկումներ, ինչը ենթադրում է համապատասխանաբար իշխանության, ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավում քննարկման մեջ: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն ևս ներգրավված է գործընթացում: Դուք ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր ուժի՝ նման ֆորմատով քննարկումներ կազմակերպելու առաջարկը. ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ արդյունավետ կլինի այն:
-Դեռևս 4+4+4-ի վերջին 4+4-ի ֆորմատով հանդիպում և քննարկում չի եղել, և դեռևս շուտ է միասնական տեսակետ արտահայտելը: Ես կարող եմ արտահայտել ընդամենը իմ տեսակետը: Նախ պետք է հասկանալ, թե որն է այդ բանակցությունների նպատակը, որից հետո կկարողանանք ենթադրություններ անել արդյունավետության մասին: Նախ 4+4+4 ֆորմատի մասին. իմ տեսակետով իրական ֆորմատը 1+1 է` Սերժ Սարգսյան + հանրություն: Առաջին 4-ը ներկայացնում են Սարգսյանին, իսկ 4+4-ը հանրությանը: Դա չի նշանակում, որ 4+4-ի ներկայացնում են ողջ հանրությանը. դա նշանակում է, որ այն պահանջները, որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանին` նրա ներկայացուցիչների միջոցով, այն հարցադրումներն են, որենք հուզում են ողջ հանրությանը: Հիմա խոսենք այն մասին, թե արդյոք այդ քննարկումները կարո՞ղ են լինել արդյունավետ: Իհարկե, չեն կարող: Հիմա Հայաստանում միամիտ մարդ չի մնացել, ով կհավատա, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնվի, որ իշխանության հարցը որոշվի իրական ընտրությունների միջոցով: Դրա համար չեն այդքան բարդ ճանապարհ անցել և անգամ փոխել Սահմանադրությունը և նրա միջոցով կառավարման համակարգը: Սակայն այդ բանակցություններին պետք է գնալ և փաստել, որ գործող իշխանությունը հրաժարվում է ընդունել այնպիսի օրենսգիրք, որը կունենա հանրային վստահություն: ԸՕ խնդրում կոմպրոմիսներ չեն կարող լինել: Դա քաղաքական զարգացման շուրջ տարբեր հայացքներ ունեցող խնդիրների քննարկումներ չեն, որ լինեն կոմպրոմիսներ: Սա կոնկրետ խնդիր է. ընտրությունների նկատմամբ կլինի՞ հանրային վստահություն, թե՞ ոչ: Այստեղ կոմպրոմիսներ չեն կարող լինել:
-Այս ձևաչափով քննարկումներն ինչո՞վ կտարբերվեն խորհրդարանական կամ հանրային մյուս լսումներից, որոնք այս ընթացքում կազմակերպվել են:
-Շատ կարևոր է այն, որ բանակցող կողմերը ոչ միայն կուսակցություններն են, այլև քաղաքացիական հանրության ներկայացուցիչները: Դա նոր որակ է բերում Հայաստանի քաղաքական կյանքում: Ինձ համար այդ ֆորմատի ձևավորումն ավելի կարևոր է, քան բուն բանակցությունները, որի նկատմամբ լայն հանրությունը հոռետեսական վերաբերմունք ունի: Կուսակցությունների դերը կարևոր է այն ժամանակ, երբ երկրում գործում է ընտրական համակարգը, երբ այն չի գործում, ապա դա արդեն ոչ թե կուսակցությունների խնդիրն է, այլ ողջ հանրության, և շատ խորհրդանշական է, որ կյանքը հանգեցրել է նրան, որ նման ֆորմատ է ստեղծվում: Ես սա դիտարկում եմ զարգացման համատեքստում: Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ արդյունք կունենան, իսկ այդ հարցում ոչ ոք պատրանք չունի, վերջին 4+4-ը պետք է շարունակի գործել և ծավալվել, մինչև չվերածվի 2 միլիոնի ֆորմատի:
-Որո՞նք են Ձեր հիմնական մտահոգություններն այս ԸՕ-ի հետ կապված, և ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել նախագծում քննարկումների ավարտին:
-Խնդիրները շատ են և չեն սահմանափակվում միայն ընտրական գործընթացով, դա նաև քաղաքական փաստաթուղթ է: Սակայն ես կկենտրոնանայի միայն մեկ խնդրի վրա՝ մասնակիցների ցուցակների հրապարակում: Այսինքն, եթե դա ընդունում են, ապա մնացած հարցերի շուրջ կարելի է բանակցել, եթե ոչ, բանակցելու թեմա չկա:
-Մտավախություն չունե՞ք, որ քննարկման սեղանի շուրջ տեղ չգտած ուժերը 4+4+4 ձևաչափում ներգրավվածներին կմեղադրեն իրենց խաղից դուրս թողնելու փորձի մեջ:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ