Էրդողանի մասին երգիծական հոլովակի պատճառով Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԳԴՀ դեսպանը (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին նկարահանված երգիծական տեսահոլովակը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։ Այն բանից հետո, երբ գերմանական ARD հեռուստաալիքով ցուցադրվել է թուրք առաջնորդի վարած քաղաքականությունը ծաղրող տեսանյութ, Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է «Spiegel»–ը՝ իր աղբյուրներին հղումով։
Նշվում է, որ դեսպանը կանչվել է դեռ մարտի 22–ին, սակայն կատարվածի մասին հայտնի է դարձել միայն այժմ։ «Еxtra 3» հաղորդման ժամանակ ցուցադրվել է 2–րոպեանոց «Էրդովի, Էրդովո, Էրդողան» տեսահոլովակը, որի հեղինակները, մասնավորապես, քննադատել են թուրք նախագահին լրագրողների վրա հարձակվելու և տեղի ԶԼՄ–ին ճնշելու համար։
«Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է բանտում»,–ասվում է երգում։

7or.am