«Օֆշորի Տիկոն» որքան մեռելոցների թիվն ավելացրեց, այնքան գերեզմանոցներում քո հանգուցյալի շիրմին հասնելու գործը դժվարացավ:
Ամեն անգամ, երբ այցելում եմ մորս գերեզմանին, ավելի ու ավելի է դժվարանում նրա շիրմաքարին հասնելու գործը: Առանց չափազանցության, վերջին տարիներին արդեն մագլցելով եմ հասնում մորս տապանաքարին:
Այս անգամ ստիպված եղանք հատուկ «ժանգլյորական» ունակություններ դրսեւորել, որպեսզի հասնենք մորս շիրմաքարին: Ապշել կարելի է. ամեն սանտիմետրը ծախել են, ու մենք ստիպված էինք այլոց շիրմաքարերի վրայով հասնել մեր մորը: Մենք՝ հե՛չ…Իմ 84-ամյա հայրը հազիվ է քայլում, ու մենք անասելի հնարքներ բանեցնելով՝ նրան հասցրինք իր կնոջ գերեզմանին:
Մարդն այլեւս ի վիճակի չէ, բայց շա՜տ է ուզում գոնե մեռելոցներին իր կնոջ շիրմաքարին մի փունջ ծաղիկ դնել ու խունկ վառել: Ավաղ, դրա համար նա ստիպված եղավ քայլել ուրիշների (անգամ թարմ շիրիմների) տապանաքարերի վրայով՝ դառնացած ու վշտացած հոգով:
Սա ի՞նչ անբարոյականություն է: Դուք այդքան անկո՞ւշտ եք, պարոնա՛յք: Թույլ տվեք մարդկանց հանգիստ այցելել իրենց հարազատների ու բարեկամների շիրիմներին: Դուք ձեր ծնողների համար արդեն «էլիտար» գերեզմաններ եք սարքել, այնպիսի գերեզմաններ, որ նրանց յուրաքանչյուրի տապանաքար-հուշարձանների գնով կարելի էր մի 20 գյուղ հանգիստ կերակրել ու շահել-պահել: Մերը մի պուճուր, աննշան տապանաքար է, ու մենք ուզում ենք մարդավայել հասնել մեր հանգուցյալին ու խնկարկել, ա՛յ չորքոտանիներ: Բայց մեզ նման «սովորական» քաղաքացիներիս անգամ թույլ չեք տալիս հասնել իրենց ծնողների գերեզմաններին:
Կոպիտ եմ ասում, բայց դուք անասուննե՛ր եք, որովհետեւ ուրիշի մեռելը ձեր մեռելը չեք համարում, ու քանի որ պեչատը ձեր ձեռին է, կարող եք այլոց շիրիմների վրա բիզնես անել: Ով շատ փող տա՝ նա կարող է փակել իմ մոր գերեզմանը տանող ճանապարհը:
Դուք անասո՛ւն եք, ա՛յ պեչատավորներ: Ես հո վերտալյոտ չունե՞մ, որ հասնեմ իմ մոր տապանաքարին, ա՛յ խոշոր եղջրավորներ:
Մեռյալներին էլ հանգիստ չեք տալիս ու մեռյալներով անգամ շահույթ եք հետապնդում ու հարստանում: Թրքո՛տ ոտերով մտել եք սրբատեղի ու որոճում եք, ա՛յ անասուններ:
Դուք անասո՛ւն եք, ա՛յ պեչատավորներ

Կիմա Եղիազարյան