Աշխարհ

28.03.2016 13:25


Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ

Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ

ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում է «The Wall Street Journal»–ը՝ Սպիտակ տան վարչակազմին հղումով, Օբաման մերժել է Էրդողանի հրավերը՝ վերջինի հետ ներկա լինելու Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը։

«Վաշինգտոն Էրդողանի այցի ժամանակ նրա հետ չհանդիպելու Օբամայի որոշումը հարկ չկա իբրև արհամարհանք ներկայացնել, քանի որ նախագահները հանդիպել են նոյեմբերին կայացած G20–ի գագաթաժողովի ընթացքում և հեռախոսազրույց ունեցել փետրվարին»,– «The Wall Street Journal»–ի փոխանցմամբ՝ հաղորդել են Սպիտակ տան վարչակազմից՝ հավելելով, որ երկկողմ բանակցությունների անհրաժեշտություն չկա։

Նշվում է, որ մզկիթը, որի բացումը կայանալում է ԱՄՆ Մերիլենդ նահանգում, ֆինանսավորվում է Անկարայի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը