Բրյուսելի պայթյուններն իրագործած եղբայրները հավաքարար էին աշխատում օդանավակայանում
Ուշագրավ մանրամասներ է պատմել Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացրած ահաբեկիչ եղբայրների մասին նրանց հորեղբայրը, ով, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկացել է չհրապարակել իր անունը:
«The Sun»-ի փոխանցմամբ` ահաբեկչությունից առաջ Իբրահիմ և Հալիդ Բաքրաուիներն աշխատում էին օդանավակայանում՝ որպես հավաքարար:
«Նրանք սիրում էին ֆուտբոլը, երկրպագում հայտնի ֆուտբոլային ակումբների, նամանավանդ «Բարսելոնային»: Նրանք դասարանում ամենալավ սովորողներն էին: Իսկ Իբրահիմը Ս. ծննդին միշտ քաղցրավենիք էր գնում և բաժանում ծնողազուրկներին», - պատմել է տղամարդը՝ հավելելով, որ եղբայրների ծնողները մինչ այժմ չեն կարողանում ուշքի գալ:
«Նրանք գրեթե ոչինչ չեն ուտում, չեն քնում և ոչ մեկի հետ չեն շփվում», - ասել է նա:
Տղամարդը խոստովանել է՝ երբեք չէր մտածի, որ եղբայրները կդիմեն այդ քայլին: Բացի այդ, նա հայտնել է, որ ահաբեկիչներից մեկը նշանված էր բելգիացի ոստիկանի դստեր հետ:

7or.am