Լրահոս

08.02.2011 17:22


Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի մի ավտոտնակից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 53-ամյա Հովհաննես Չ.-ին: Ավտոտնակից հայտնաբերվել 1 լ-անոց 2 շիշ' սպիտակավուն նստվածքով, 1 լ-անոց շիշ՝ 200 մլ դեղնավուն լուծույթով և ներարկիչ'  2 մլ դեղնավուն լուծույթով: Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «Սեդալգին Նեո» դեղամիջոցից թմրանյութ պատրաստելու բաղադրամաս է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը