Հարցազրույց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի հետ
-2011թ. մեկնարկին մնացել է ընդամենը մեկ ամիս։ Աստղերն ի՞նչ են հուշում՝ գալիք տարին ինչպիսի՞ն է լինելու ողջ մարդկության և հատկապես Հայաստանի համար։
-Ես օգտվում եմ տարբեր տոնացույցներից՝ սկանդինավյան, ավեստայական կամ մազդայական (հին զրադաշտական) ու, բնականաբար, հայկական։ Վերջինով 2011թ. Երկվորյակի տարին է, իսկ արևելյան տոնացույցով Սպիտակ երկաթյա կատվի տարին է, որը մեզ վրա նույնպես ազդում է։ Կատուն մեզ համար միշտ սրբազան կենդանի է եղել՝ անդրշիրիմյան կյանքի պահապանը, նաև ծննդաբերության հետ կապված հարցերն է լուծել, քանի որ նաև մայրության խորհուրդն է կրել։ Իսկ զրադաշտականով 2011թ. Սրբազան խոսքի տարվա հետ կապ ունի և, որպես տոտեմային նշան, կապված է կաչաղակի հետ։ Սա ինչո՞ւ ենք կարևորում. որովհետև հայկականն ու զրադաշտականը հիմնված են արեգակնային տոնացույցի վրա։ Իսկ օրինակ արևելյանը յուպիտերյան շարժման հետ կապ ունի, որը մեզ վրա ազդում է, բայց այդքան ուժեղ չէ։ Չինաստան, Ճապոնիա, ավելի շատ իրենք են դրանով ապրում։ Փաստորեն, Երկվորյակը, որին ղեկավարում է Մերկուրին, մեծ ազդեցություն կունենա մեզ վրա։ Նշանակում է, որ փոխհարաբերությունները, շփումները կմեծանան, բիզնեսի ոլորտը մեծ առաջընթաց կապրի, ինֆորմացիայի տարածումն ահավոր մեծ քանակով կուժեղանա, նոր տեխնոլոգիաներ կներդրվեն։ Բացի այդ, 2011թ. ընդհանրապես կգլխավորի Վեներան։ Կոպիտ ասած՝ 2011թ.Վեներայի տարին է համարվում։ Սա՛ էլ նշանակում է, որ ամուսնությունները, ծնելիությունը նույնպես շատ մեծ դեր կունենան։ Ի դեպ, ամուսնությունների համար շատ հիանալի տարի է համարվում, որովհետև ընտանիքները շատ ամուր կլինեն, այսպես ասած՝ երկար կյանք կունենան։ Բացի այդ, որպես վտանգավոր նշան՝ հատկապես 2011թ. ոչ մի դեպքում չի կարելի ցուցաբերել ոչ մի տեսակի ստրկամտություն, ստորություններ, որովհետև Կատուն արդեն շատ դաժանորեն պատժելու է։ Մոլորակներն էլ շատ խիստ են տրամադրված, և մոլորակային առումով պատիժները ավելի շատ կլինեն ցունամիների ու ջրհեղեղների տեսքով, որովհետև Երկվորյակի նշանը գաղտնի ջրերի հոսքի հովանավորն էլ է։ 2010թ. մենք տեսանք, որ երկրաշարժներն էին ավելի շատ, որովհետև այն հողային Զենիթ նշանի տակ էր։ Իսկ 2011թ. կլինի ավելի շատ ջրային հոսքի տակ, և ամբողջ մարդկության համար պատիժները կարող են նաև ջրի որոշակի թունավորումների տեսքով լինել։
-Այսինքն, եթե ընդհանուր առմամբ վերցնենք, Հայաստանի համար 2011թ. բարենպա՞ստ է լինելու։
-Ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու։ Ուղղակի, ավելի պետք է ցուցաբերենք զգոնություն, շատ մեծ կարևորություն է ունենալու խոսքը։ Զրադաշտական տոնացույցով այդ տարին կոչվում է Սրբազան աստվածային խոսք, հետևաբար մեր ամեն մի խոսքը շատ մեծ արժեք է ունենալու։
-Պատիժների մասին խոսեցիք։ Հնարավո՞ր է, որ 2011թ., օրինակ, պատերազմի տեսքով Հայաստանը պատժվի։
-99%-ով՝ ո՛չ։ Այդպիսի բան չկա, որովհետև որոշումները, հարցրերը փոխհարաբերությունների, դիվանագիտական մակարդակով կփորձեն լուծել։ Մերկուրին աստվածների պատգամաբերն է եղել և միշտ փորձել է խոսքով հարթել գործերը, ավելի գիտակցական ձևերով հարցին լուծում տալ։ Նշանակում է՝ ես գրեթե բացառում եմ պատերազմը, եթե, իհարկե, ինչ-որ այլ բան չկատարվի, որովհետև յուրաքանչյուրս մեր ճակատագիրն անընդհատ փոխում ենք։ Մի կարևոր կետ ևս նշեմ։ Ընդհանրապես, հորոսկոպային տարին սկսվում է մարտի 21-ին։ Հունվարի 1-ին ուղղակի մենք օրն ենք փոխում՝ 2010-ը կգրվի 2011, ընդամե՛նը։ Սակայն հորոսկոպային տարին, որն արդեն կապ ունի արեգակի շարժման հետ, փոխվելու է 2011թ. մարտի 21-ին։ Իսկ արևելյա՛ն տոնացույցով Ամանորը սկսվում է փետրվարին։ Հունվարի 1-ը մեզ համար ընդամենը այն խորհուրդն ունի, որ դեկտեմբերի 22-ից արևագալ է լինում՝ արևի ուժն ավելի է մեծանում։
-Իսկ քաղաքական առումով 2011թ. Հայաստանում ի՞նչ զարգացումներ կլինեն՝ հատկապես հաշվի առնելով, որ գալիք տարին 2012թ. խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական շրջան է։
-Ես քաղաքականությունից շատ հեռու եմ, բայց կարող եմ զուտ աստղաբանության առումով ասել, որ երկվորյակն օդային նշան է, այսինքն՝ Հողմ տարերքի մեջ է։ Գրաբարում օդ չէին ասում, ասել են հողմ, իսկ հողմը վերաբերում է պտտահողմին։ Այստեղից մենք կարող ենք որոշակի եզրահանգումներ անել։ Հողմն ընդհանրապես ինչ-որ բան փոխում է, իսկ այդ փոփոխությունները կլինեն արագ, բայց իմ կարծիքով՝ դրանք բնական ընթացք կունենան։ Ինչպես հիմա գնում է, այնպես էլ պարուրաձև շարժումով զարգանալու է։
-Իսկ կարո՞ղ եք արդեն ասել, թե 2012թ. ի՞նչ է սպասվում։
-2012թ. Հայաստանին կսպասվի այն, ինչ որ ամբողջ աշխարհին։ Այսինքն, մենք հիմա գտնվում ենք էզոթերիկ գիտության հայացքից 3-չափանի տարածության մեջ։ Ըստ որոշ դիտարկումների՝ 2012թ. դեկտեմբերի վերջին՝ մոտավորապես դեկտեմբերի 12-25-ն ընկած ժամանակահատվածում, շատ բան կփոխվի, այդ թվում նաև՝ երկրագնդի ընդհանուր գրավիատցիոն դաշտերը, հյուսիասային և հարավային բևեռները, և շատ հավանական է, որ մենք մտնենք քառաչափ տարածության մեջ։ Սա մարդկության գիտակցության մեջ մեծ փոփոխություններ կմտցնի, որն աննախադեպ է։ Ու շատերի մոտ որոշակի տարօրինակ վիճակ կարող է ստեղծվել։
-Այսինքն՝ ի՞նչ բնույթի փոփոխություններ։
-Պատկերացրեք՝ երբ որ հյուսիսն ու հարավն իրենց տեղերով փոխվեն, գրավիտացիոն դաշտերի մեծ ալիքները փոխվեն, ինչքան շատ բան կփոխվի։ Օրինակ, դելֆինները, կետերը, որ իրենց դուրս են նետում ափ, դա տեղի է ունենում ընդամենը մեկ պատճառով՝ իրենք ամբողջովին հետևում են երկրագնդի գրավիտացիոն դաշտերին, հոսանքներին։ Դրանք կարծես ճանապարհներ լինեն՝ քարտեզի նման, իսկ այդ կենդանիները դարերով այդ քարտեզով գնացել են և ճանապարհը գիտեին։ Հիմա այդ դաշտերն այնքան են փոխվել, որ նրանք գնում են՝ մտածելով, թե ջուր է, սակայն հասնում են ցամաքին։ Իրենք երբեք ինքնասպան չեն լինում. սա ինքնասպանություն չէ՛, ուղղակի գրավիտացիոն դաշտերը փոխվում են ու շատ արա՛գ են փոխվում։ Թռչունները չգիտեն՝ ինչպե՞ս թռչեն։ Գնում են սառը երկրներ, փոխանակ տաք երկրներ գնան։ Էկոլոգիական մեծ աղետները հենց այդ պատճառով էլ են լինում։
-Իսկ մարդու գործո՞նն այստեղ որքան է։
-Սա կատարվում է միայն մարդկային վատ մտքերի հետևանքով։ Երկրագունդն ուղղակի փորձում է ինքն իրեն պաշտպանել։ Մեկ օրինակ բերեմ։ Երկրագնդի համար որպես արյունատար համակարգ հանդիսանում է նավթը։ Մենք այդ նավթը հանելով՝ երկրագնդին ոնց որ արյունաքամ անենք։ Մենք թունավորում ենք շրջապատը, ծովերը դառնում են անապատային, կենդանական աշխարհը վերանում է՝ այնքան թունաքիմիկատներ կան մեջը։ Վերջապես՝ մեր մտքերը։ Ամենակարևորը մտքերն են, որ բոլոր ոլորտների վրա գործում է ու փոփոխությունների է բերում։
-Փաստորեն, այդպիսով երկրագունդն ընդամենը պաշտպանվում է և պատժում մարդկությանը։
-Դե, համարենք պատիժ։ Դա ուղղակի մեր գործողությունների հետևանքն է։ Մենք պատճառներ ենք ստեղծում ու հետևանքներն էլ, բնականաբար, պետք է ունենանք։ Մարդը միշտ էլ փոփոխության, ընտրության իրավունք ունի, ազատ կամք է տրված։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուղղակի պետք է ամեն ինչ գիտակցված լինի։
Գուրգեն Հովհաննիսյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը