Տնտեսական

25.03.2016 17:35


Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ գազի գինը նվազելու է

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ գազի գինը նվազելու է

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով գազի գնի նվազմանը՝ նշել է, որ Ռուսաստան Սերժ Սարգսյանի կատարած այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ քայլեր կատարվեն:

-Որ գինը նվազելու է, դա փաստ է, թե ինչքանով, քննարկումների արդյունքում կճշտվի,-ասել է վարչապետը:

Վարչապետը նաև հայտնել է, որ 2016-ին Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվելու է իրանական գազի տարանցման հարցը:

-Իհարկե, յուրաքանչյուր երկիր իր շահերով է առաջնորդվում: Մենք նույնպես աշխատում ենք այս ուղղությամբ: Տարվա ընթացքում մենք կայցելենք Իրան, կմասնակցենք միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպենք Իրանի առաջին փոխնախագահի հետ, որը փաստացի վարչապետի գործառույթներ ունի: Այդ հանդիպման ընթացքում էլ հենց կփորձենք քննարկել հարցը,-ասել է Աբրահամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը