Աշխարհ

25.03.2016 17:05


Զախարովա. «Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է ԼՂ խնդրի կարգավորումը»

Զախարովա. «Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է ԼՂ խնդրի կարգավորումը»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերի իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

«Մեր նպատակների անկեղծությունը, կարծում եմ, հաստատված է: Եւ մենք, ոչ թե այլ համանախագահների, այլ Ադրբեջանի և Հայաստանի հետ մեկտեղ, ցանկանում ենք այդ ոչ սովորական խնդրի կարգավորումը, որը երկար տարիներ հանդիսանում է երկկողմ հարաբերությունների լուրջ խնդիր», - ընդգծել է նա:

«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այդ խնդիրը վերջապես դուրս գա օրակարգից՝ հիմնվելով միջազգային իրավունքի, իրավահավասարության և կողմերի փոխադարձ հարգանքի վրա», – Զախարովայի խոսնք է մեջբերում «Вестник Кавказа» պարբերականը։

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը