Մ. Հակոբյան. «Այս տարի հավկիթի շուկայում թանկացումներ չկան»
Զատկի տոնին ընդառաջ՝ ավելանում է որոշ ապրանքատեսակների պահանջարկը և, սովորության համաձայն, նաև գինը:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանն այսօր ասուլիսի ժամանակ չի ցանկացել կանխատեսումներ կատարել հավկիթի շուկայում դեֆիցիտի և գների հետ կապված: Հարցին, թե գների արհեստական թանկացում չի՞ սպասվում առաջիկա օրերին, նա պատասխանել է.
-Գների արհեստական բարձրացումը ես չեմ ընդունում. այդպիսի բան չկա:
Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ շուկան թելադրում է սպառողը, բայց մեզ մոտ տոներից առաջ սկսում են ավելի շատ գնումներ կատարել.
-Կարելի է քիչ գնել, որպեսզի վերավաճառողներն էլ չբարձրացնեն գները: Զատկի ժամանակ տեսնում ես կանաչին 150 դրամից դառնում է 500, 600 դրամ:
Ըստ Հակոբյանի՝ նախորդ տարիների համեմատ այս տարի հավկիթի շուկայում թանկացումներ չկան.
-Եթե մինչ այժմ չի թանկացել, ապա չի էլ թանկանա:
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին եղել են դեպքեր, որ ներկրած հավկիթների վրա դրոշմվել է տեղական արտադրողի պիտակը, բայց նման երևույթներ վերջին տարիներին քիչ են հանդիպում:

«Vesti.am»