9 տարի առաջ այս օրը հանկարծամահ եղավ նախկին վարչապետ և ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանը:
Այսօր ՀՀԿ-ի վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Առիթ եղել է գրելու, որ Մարգարյանի մահը ճանապարհ բացեց Սերժ Սարգսյանի համար դեպի նախագահական աթոռ: Մինչև այդ կար ներհհկական պայքար, թե ով պետք է լինի ՀՀԿ-ի թեկնածուն 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Կար նաև ներիշխանական վեճ: Մարգարյանն ու Սարգսյանը դեմ էին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանից հետո մի երրորդ անձ դառնա իշխանական տիրույթից նախագահի թեկնածու:
Անդրանիկ Մարգարյանին ու Սերժ Սարգսյանին ներիշխանական պայքարում միավորում էր երրորդ անձի դեմ պայքարը:
Անդրանիկ Մարգարյանը դեմ էր և՛ Սերժ Սարգսյանի, և՛ մեկ այլ անձի թեկնածությանը, քանզի ինքն էր ուզում դառնալ նախագահ:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին դեմ էր Անդրանիկ Մարգարյանին ու մեկ ուրիշի թեկնածությանը, քանզի լինելով կլանաօլիգարխիկ համակարգի լիդերը՝ խնդիր էր դրել նախագահ դառնալուց հետո ստեղծել «Մեկ օլիգարխի տնտեսություն», այսինքն՝ գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգ, ինչը հնարավորություն կտար հսկայական քանակի գումարներ աշխատել իր մերձավոր շրջապատի միջոցով:
Եվ այսպես, եթե երրորդ անձի դեմ կուլիսային պայքարում Մարգարյանն ու Սարգսյանը միասնական մոտեցում ունեին, ապա տարբերվում էին իշխանության թեկնածու դառնալու հարցում:
Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ 2008-ին նախագահ դառնալու համար պետք է ՀՀԿ-ի համար մեծ քանակի տոկոս «խփել» 2007-ի խորհրդարանական ընտրություններում: Սակայն եթե ՀՀԿ-ի ցուցակը գլխավորեր Անդրանիկ Մարգարյանը, ապա այդ հաղթանակը, այսպես ասած, կկարվեր նրա վրա և Սարգսյանը խաղից դուրս կմնար: Իսկ այն, որ ՀՀԿ-ի ցուցակը պետք է գլխավորեր Անդրանիկ Մարգարյանը, երկրորդ կարծիք լինել չէր կարող, քանզի նա ՀՀԿ-ի նախագահն էր և բացի այդ՝ Մարգարյանի հեղինակությունը ՀՀԿ-ում շատ ավելի բարձր էր, քան Սերժ Սարգսյանինը, այն Սարգսյանինը, ում հրաժարականն էր 2000-ին պահանջում ՀՀԿ-ի լիդեր Մարգարյանը:
Սարգսյանին ահա այդ հարցն էր տանջում, երբ հայտնի դարձավ, որ հանկարծամահ է եղել Անդրանիկ Մարգարյանը: Այդ մահը միանգամից երկու աթոռ ազատեց Սերժ Սարգսյանի համար: Նա դարձավ ՀՀԿ-ի նախագահ ու վարչապետ: Հետո ՀՀԿ-ի համար «խփվեց» այնքան տոկոս, որ խորհրդարանում այդ ուժը հսկիչ փաթեթ ունենա: Հենց դա էլ ուղի հաթեց դեպի նախագահական ընտրապայքար և պատճառ դարձավ 2008-ի մարտի 1-ի:
Այնպես որ այս օրը ճակատագրական նշանակություն է ունեցել Սերժ Սարգսյանի համար, և նա պարզապես պարտավոր է ամեն տարի սպիտակ մեխակներ տանել Մարգարյանի շիրիմին: Նույնը նաև վերաբերում է մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ մեխակներ դնելուն:
Չլինեին 2007-ի մարտի 25-ի և 2008-ի մարտի 1-ի մահերը, Սարգսյանը չէր հասնի նախագահի աթոռին: Երկու դեպքում էլ նա շահառու է եղել:
Ճակատագրական օր Սերժ Սարգսյանի համար

Սամվել Խաչագողյան